Հայաստանն այս տարի   չի մասնակցելու «Դավոս» տնտեսական ֆորումին
21/01/2015 09:53

Հայաստանն այս տարի չի մասնակցելու «Դավոս» տնտեսական ֆորումին

Այսօր Շվեյցարիայում 45-րդ անգամ մեկնարկում է ամենամյա «Դավոս» Համաշխարհային  տնտեսական ֆորումը, որն ունի «Նոր գլոբալ» ենթատեքստ անվանումը: Այս տարի շվեյցարական Դավոս են ժամանելու 2500 ղեկավարներ աշխարհի տարբեր երկրներից՝ ներառյալ աշխարհի ամենամեծ և ամենահաջողակ բիզնեսների 1000 ղեկավարները, G20 խմբի և տարբեր այլ երկրների կառավարությունների ու կառույցների ղեկավարներ:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Ժամանակին»  տեղեկացրել են, որ այս տարի Դավոս պատվիրակություն չի մեկնելու:

Հայաստանն այս տարի չի մասնակցելու «Դավոս» տնտեսական ֆորումին