22/01/2015 14:20
Սեյրան Օհանյանը կառավարությանը հրավիրեց մասնակցելու ՀՀ բանակի կազմավորման նվիրված միջոցառումներին
Կառավարության նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը կառավարության անդամներին հրավիրել է մասնակցելու բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Դրանք սկսվելու են հունվարի 28-ին՝ Եռաբլուր պանթեոն այցելությամբ:
Նախատեսված են նաև ՀՀ պարգևների հանձնման արարողություն ՀՀ Նախագահի նստավայրում և հանդիսավոր նիստ Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: