22/01/2015 16:17
Պետդումայի պատվիրակությունը գալիս է Գյումրի
Պետդումայի պատգամավորների պատվիրակությունը այսօր կլինի Հայաստանում և մտադիր է այցելել Գյումրի: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է ԱՊՀ գործերով պետդումայի կոմիտեի, եվրասիական ինտեգրացիայի և համահայրենակիցների հետ կապերի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
Նրա խոսքով՝ պատվիրակության կազմում, մասնավորապես, իր առաջին տեղակալ Օլեգ Լեբեդևն է, պատգամավորներ Իրինա Ռոդնինան, Բորիս Ռեզնիկը:
«Մեր նպատակը շատ պարզ է, մենք ծաղկեպսակ կդնենք մահացածների գերեզմանին, կհանդիպենք Գյումրիի բնակիչների հետ, անձամբ ցավակցություն կհայտնենք, ներողություն կխնդրենք այս ողբերգության համար, որը մեր գարշելի հայրենակիցն արել է հայ ժողովրդին»,- իր հերթին ասել է Ռեզնիկը:
«Կհանդիպենք, կպարզաբանենք մեր դիրքորոշումը, այն շատ պարզ է. ոճրագործը պետք է կրի ամենադաժան պատիժը»,- հավելել է նա: