22/01/2015 12:00
Արմեն Շահնազարյանը նշանակվեց Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար
Ինչպես ամեն հինգշաբթի, այսօր ևս տեղի ունեցավ Կառավարության նիստ:
Նիստի ժամանակ՝ քիչ առաջ, Արմեն Շահնազարյանը նշանակվեց Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21 –ին և 34-րդ հոդվածի 3-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց Արմեն Շահնազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար: