ԱԳՆ-ի լռությունը ոչ մի կերպ չի կոտրվում
24/01/2015 09:21

ԱԳՆ-ի լռությունը ոչ մի կերպ չի կոտրվում

«Չորրորդ իշխանությունը» գրել է. «Հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական  սահմանին  իրավիճակը  շարունակում է  լարված մնալ:  Տևական ժամանակ է`  Պաշտպանության նախարարությունը հաղորդումներ է ներկայացնում  սահմանային միջադեպերի մասին,  դիվերսիոն փորձերի,  որոնց արդյունքում կան զոհեր ու վիրավորներ:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շփման գծում տեղի ունեցող  լարվածության մասին լռում է:  Այս օրերին ԱԳՆ որևէ ներկայացուցիչ  խնդրին չի անդրադարձել,  թեև քննարկումների արդյունքում հնչում է մեկ հարց`  արդյոք Հայաստանը դիմելո՞ւ է  (կամ գուցե արդեն դիմե՞լ է) ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբին:  Թե ի՞նչն է պատճառը, որ  ՀՀ արտգործնախարար  Էդվարդ Նալբանդյանը չի անդրադառնում այս հարցին,  գերատեսչությունը որևէ  տեղեկատվություն չի  հրապարակում,  արդյոք դիվանագիտական խողովակները աշխատո՞ւմ են,  թե ոչ,  այդպես էլ մնում է  անպատասխան: ԱԳՆ ներկայացուցիչները չեն  պատասխանում  լրագրողների  հարցապնդումներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ԱԳՆ-ի լռությունը ոչ մի կերպ չի կոտրվում