26/01/2015 11:25
Ջեյմս Ուորլիքը Լեհաստանում կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարարին
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ մեկնում է Լեհաստան, ուր կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարարին:
«Լեհաստան եմ գնում` հանդիպելու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին, քննարկելու հրադադարը և հաջորդ քայլերը: Առաջընթացն անհրաժեշտություն է»,- գրել է Ջ.Ուորլիքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեր Անդրյուի հետ: