26/01/2015 15:57
Հրանտ Մելիք-Շահնազարյան. ՀԱՊԿ-ից պետք է ավելի կտրուկ և խիստ գործողություններ պահանջել
Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն ուրիշ բառով, քան պատերազմ հնարավոր չէ բնութագրել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը իրավիճակը լարելիս հաշվի է առնում այն համոզմունքը, որ հայկական կողմը նախահարձակ գործողություններ չի անի.
«Հակառակորդը վստահ է, որ կարող է լարել իրավիճակը մինչև իրեն անհրաժեշտ աստիճանը և, եթե տեսնի վտանգավոր է, ամեն պահի կարող է հետ քաշվել»:
Քաղաքագետի կարծիքով՝ սա երկար ձգձգվող պատերազմ է, որը կարող է տարիներ տևել:
«Այնպես որ, պետք է պահանջել Մինսկի խմբի համանախագահ երկներին, որպեսզի օգտագործեն իրենց քաղաքական կշիռը` Ադրբեջանին սադրիչ քաղաքականությունից զերծ պահելու համար»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ նշելով, որ առհասարակ դիվանագիտական դաշտում լուրջ աշխատանք պետք է տարվի.
«Բացի այդ՝ ՀԱՊԿ-ից պետք է ավելի կտրուկ և խիստ գործողություններ պահանջել»: