27/01/2015 14:26
Ս. Օհանյան. Անհրաժեշտության դեպքում հակառակորդի տարածքը կարողանալու ենք վերածել թեժ կետի
Եթե հակառակորդը կարծում է, թե հանուն հրադադարի պահպանման, Հայաստանը չի դիմելու այլ գործողությունների, ապա սխալվում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով վերջին օրերին սահմանին ստեղծված լարված իրավիճակին:
«Մենք միշտ հետևում ենք հակառակորդին, նրա կազմին, դիրքերին: Վերահսկում ենք նրանց ուժերի վերախմբավորումներն ու կուտակումները, գիտենք՝ ինչ նպատակ են հետապնդում և, պիտի ասեմ, որ ինչ նպատակ էլ ունենա հակառակորդը, մենք կարողանալու ենք իրականացնել բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները»,- ասաց Սեյրան Օհանյանն՝ ավելացնելով.
«Անհրաժեշտության դեպքում հակառակորդի տարածքը կարողանալու ենք վերածել թեժ կետի, այնպիսի իրավիճակ ստեղծել, որից ինքն էլ գլուխ չի հանի»: