27/01/2015 11:55
Սեյրան Օհանյան. Չենք կորցրել, գտել ենք մեր հերոսներին
2014 թվականի սահմանային լարվածությունն աննախադեպ էր, բայց մենք հաղթեցինք բոլոր ճակատներում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով անցած տարին, ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մեր հրամանատարների գիտելիքն ու փորձը, մեր զինվորների հմտություններն ամեն օր հաղթանակ են պարգևում մեր ազգին: Հաղթանակ, որի համար մենք, ցավոք, ունենում ենք զոհեր: Պիտի ասեմ, որ սահմանային լավածության ընթացքում մեր սպաներն ու զինվորները հավասարաչափ հերոսացան»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նախարարի խոսքով՝ 2015-ի առաջին ամիսը նորից լարվածությամբ սկսվեց, ընդ որում՝ ավելի հանդուգն ու լկտի պահվածքով հակառակորդի կողմից.
«Հակառակորդն այս անգամ էլ պարտվեց: Պարտվեց, քանի որ հայ զինվորն իր տունն է պաշտպանում: Քանի որ իր գործը ճշմարիտ է և ազնիվ: Ուզում եմ կրկնել մեկ անգամ էլ ասված միտք՝ մենք չենք կորցրել, մենք գտել ենք մեր հերոսներին»,- ասաց Սեյրան Օհանյանը