27/01/2015 10:34
Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ
Այսօր ժամը 09:30-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի ավտոճանապարհներին, ինչպես նաև Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է ձյուն: Այս մասին հայտնում են տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Կոտայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի տարածաշրջանի Մաստարա-Լանջիկ հատվածում խիտ մառախուղ է:
Հանրապետության տարածքում՝ հունվարի 27-ի գիշերն արևմտյան շրջաններում, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ և մառախուղ:
Իսկ այսօր ցերեկը տեղումները կդադարեն: Տեղումներ չեն լինի նաև հունվարի 28-ին, 30-ին, 31-ին:
Մայրաքաղաք Երևանում հունվարի 27-ի գիշերը կա տեղումների թույլ հավանականություն. հունվարի 29-ի գիշերը սպասվում են տեղումներ: