Արթուր Բաղդասարյանը մի քանի ամիս է՝ աշխատավարձ չի վճարում.«ՉԻ»
28/01/2015 09:30

Արթուր Բաղդասարյանը մի քանի ամիս է՝ աշխատավարձ չի վճարում.«ՉԻ»

«Չորրորդ իշխանության» տեղեկություններով,  ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն  արդեն երկու ամիս է՝  աշխատավարձ չի վճարում  իր հիմնարկների աշխատողներին ու դրա փոխարեն  լուրեր է տարածում, թե փետրվարին դառնալու է վարչապետ և աշխատավարձի գումարները «փոխհատուցելու» է պաշտոններով։

Թերթը մեկնաբանել է.

«Զավեշտն այն է, որ  հիմնարկի (կոնյակի գործարան,  «Հարթակ» թերթ) աշխատողներից ոմանք  լրջորեն հավատում են այդ  հեռանկարին և հիմա անհամբեր սպասում են, թե  երբ է Արթուր Բաղդասարյանը  վարչապետ դառնալու և իրենց պաշտոններ տալու։  «Շեֆի» նկատմամբ նման վստահությունն, իհարկե, միանգամայն ողջունելի է, մանավանդ, որ նման հարցերում երկու ամիսը մեծ ժամկետ չէ։