Պետք է վերացնենք մեր դեմ ոտնձգություններ կատարողներին՝ որքան շուտ, այնքան լավ. «Առավոտ»
28/01/2015 09:24

Պետք է վերացնենք մեր դեմ ոտնձգություններ կատարողներին՝ որքան շուտ, այնքան լավ. «Առավոտ»

«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է.

«Եթե քեզ վրա հարձակվում են, դու պետք է պաշտպանվես: Եթե քեզ ուզում են ոչնչացնել, պետք է ոչնչացնես քեզ վրա հարձակվողին:
Մեր հարևան պետությունների ղեկավարները չեն թաքցնում, որ իրենց նպատակն է վերացնել հայերին այս տարածաշրջանից, և երբ այդ ուղղությամբ գործնական քայլեր են արվում, մենք պետք է վերացնենք նման ոտնձգություններ կատարողներին՝ որքան շուտ, այնքան լավ: Այլ ելք չկա՝ հակառակ դեպքում նրանք մեզ կվերացնեն: Դրա համար ունենք պետություն և բանակ, որի տոնն ենք այսօր նշում: Այստեղ ավելորդ «պացիֆիզմը» տեղին չէ՝ թղթե շերեփով ոչ մի ապուր չես վերցնի:

Սակայն կարծում եմ, որ ներքին կյանքում պետք է գործեն բոլորովին այլ կանոններ: Երբ դու մի բան գրում կամ ասում ես այնպես, որ  դիմացինդ ստիպված է ակտիվորեն պաշտպանվել,  դրանով դու չես լուծում այն խնդիրը,  որով մտահոգված ես։  Այստեղ պետք է վերապահում անել՝  եթե իսկապես մտահոգված ես, ոչ թե տարված ես ինչ-որ անձնական կամ  խմբային հարցերով։  Ընդ որում «անձնականը» կարող է նյութական կամ քաղաքական  նկատառումների հետ կապ  չունենալ՝ դա կարող է  լինել պարզապես  նեղվածություն ինչ-որ բանից,  ինչ-որ մեկից,  ներքին խռովություն,  ցանկություն ինչ-որ մեկի երեսին ինչ-որ բան շպրտել»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Պետք է վերացնենք մեր դեմ ոտնձգություններ կատարողներին՝ որքան շուտ, այնքան լավ. «Առավոտ»