Գյումրու ողբերգությունից հետո,  ՌԴ-ն խստացրել է ծառայողներին ներկայացող պահանջները. «Ժամանակ»
28/01/2015 09:44

Գյումրու ողբերգությունից հետո, ՌԴ-ն խստացրել է ծառայողներին ներկայացող պահանջները. «Ժամանակ»

Գյումրու  ողբերգությունից հետո ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի հրամանատարությունը խստացրել է արտասահմանանում տեղակայված միավորումներում և զորամասերում ծառայության թեկնածուների հանդեպ պահանջները:

«Ժամանակի» փոխանցմամբ, Կենտրոնական ռազմական շրջանի զորքերի հրամանատարի օգնական Յարոսլավ Ռոշչուպկինն ասել է.

«Նրանց համար խստացվել է կրթական  ցենզը, բարձրացվել են նաև զինծառայողների առողջական վիճակի պահանջները, ավելի մեծ ուշադրություն է դարձվում պրոֆեսիոնալ հոգեբանական ընտրության թեստերի արդյունքներին»:

Գյումրու ողբերգությունից հետո, ՌԴ-ն խստացրել է ծառայողներին ներկայացող պահանջները. «Ժամանակ»