ԿԳ նախկին նախարարը Գերմանիայում Հայաստանի դեսպան կնշանակվի. «ՀԺ»
28/01/2015 09:58

ԿԳ նախկին նախարարը Գերմանիայում Հայաստանի դեսպան կնշանակվի. «ՀԺ»

«Հայկական Ժամանակի» տեղեկություններով՝ կրթության և գիտության նախկին նախարար, արտաքին գործերի նախկին փոխնախարար, դաշնակցական Լևոն Մկրտչյանին Գերմանիայում Հայաստանի դեսպան նշանակելու որոշումն արդեն կայացվել է:

«Օրեր առաջ թերթը տեղեկացրել է, որ իշխանական շրջանակներում խոսվում է, թե Վահան Հովհաննիսյանի մահից հետո որոշվել է, որ Գերմանիայում դեսպանի պոստը կրկին ՀՅԴ-ին է հանձնվելու և այդ պաշտոնում շրջանառվում է Լևոն Մկրտչյանի անունը:

Ըստ նույն աղբյուրների, Արտաքին գործերի նախարարություն արդեն պատրաստվում է Մկրտչյանի ագրեման ուղարկել Գերմանիա: Նման շտապողականությունը, ինչպես նշում են թերթի աղբյուրները, պայմանավորված է Ցեղասպանության 100-րդ տարելիցով. իշխանությունները չեն ցանկանում այս ընթացքում երկար ժամանակով թափուր թողնել Հայաստանի դեսպանի պոստը Գերմանիայի նման կարևոր երկրում, որտեղ բավական մեծ ազդեցություն ունի թուրքական համայնքը»-գրել է թերթը:

ԿԳ նախկին նախարարը Գերմանիայում Հայաստանի դեսպան կնշանակվի. «ՀԺ»