Վարչապետ. Մեր բանակը տարածաշրջանում ամենահզորն է
28/01/2015 12:00

Վարչապետ. Մեր բանակը տարածաշրջանում ամենահզորն է

Ամենահզոր բանակը տարածաշրջանում մերն է: Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Բանակը մեր պարծանքն է»,- ասաց վարչապետն՝ ընդգծելով, որ դրանից է կախված մեր ապագան և  մեր անվտանգությունը:

Անդրադառնալով վերջին շրջանում սահմանին եղած լարվածությանը՝ վարչապետը նշեց, որ դրանք հակառակորդի կողմից իրականացվող հերթական սադրանքներն են: