.jpg)
28/01/2015 17:08
Աղվան Վարդանյանն ընտրվել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ
Այսօր տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՅԴ գրասենյակից:
Նիստում ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Աղվան Վարդանյանը:
Հիշեցնենք, որ նախկինում՝ մինչ ՀՅԴ Բյուրոյի անդամ ընտրվելը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի ներկայացուցիչը Արմեն Ռուստամյանն էր: