Օբաման և Մերկելը պայմանավորվել են պատասխանատվության ենթարկել ՌԴ-ին
28/01/2015 10:56

Օբաման և Մերկելը պայմանավորվել են պատասխանատվության ենթարկել ՌԴ-ին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը, ինչպես նաև համաձայնության եկել խստացնել ճնշումը Մոսկվայի վրա: Այս մասին, հղում անելով Associated Press-ին, հայտնում է Lenta.ru-ն:

Սպիտակ տնից հայտնել են, որ Բ. Օբաման և Ա. Մերկելը համաձայնության են եկել պատասխանատվության ենթարկել ՌԴ-ին խաղաղ կարգավորման համաձայնագիրը խախտելու համար:

Նրանք պայմանավորվել են շարունակել օժանդակություն ցույց տալ Ուկրաինային՝ նրա կայունացման և բարգավաճման համար:

Օբաման և Մերկելը պայմանավորվել են պատասխանատվության ենթարկել ՌԴ-ին