Հայկական զինված ուժերն ունեն հիանալի միասնական համակարգ. Գեներալ-մայոր
28/01/2015 16:00

Հայկական զինված ուժերն ունեն հիանալի միասնական համակարգ. Գեներալ-մայոր

«Բանակի մասին առաջին հրամանը եղավ դեկտեմբերի չորսին: Հրամանատար նշանակվեց սպարապետ Վազգեն Սարգսյանը: Մենք  այդ ժամանակ կառուցվածքային խնդիրներ ունեինք»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսում իր հիշողություններով կիսվեց «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ-ի նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

Նա մանրամասնեց նաև, որ  ՀՀ անկախության հռչակագրի ընդունումից հետո՝ հոկտեմբեր ամսին,  արդեն պաշտոնապես ստեղծվեց ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Այսօր հայկական Զինված ուժերն ունեն հիանալի միասնական համակարգ, որն ընդունակ է կանգնեցնել հակառակորդին: Ռազմավարական առումով մեր բանակը պատրաստ է և այսօր մենք ոչ ոքից օգնություն չենք խնդրում: Մենք ունենք պահուստային հատուկ պատրաստվածության ուժեր, որոնք այսօր չենք օգտագործում, որովհետև այս պահին դրանք օգտագործելը ճիշտ չէ»,- նկատեց գեներալ-մայորը:

Մեջբերելով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթը՝ նա նկատեց, ո նախարարն իր խոսքում հատուկ շեշտադրում կատարեց՝ նշելով, որ հայկական  կողմը հատուկ թեժ կետեր է ստեղծել, ինչը չենք կարող ասել հակառակորդի մասին:

«Ադրբեջանն ուզում է անընդհատ մեզ լարվածության մեջ պահել, սակայն ստրատեգիական առումով մեր բանակը պատրաստ է լայնածավալ ռազմական գործողությունների»,- հայտարարեց Աստվածատուր Պետրոսյանը:
 

Հայկական զինված ուժերն ունեն հիանալի միասնական համակարգ. Գեներալ-մայոր