Եվրոպայի պատանեկան ձմեռային օլիմպիական փառատոնին հայ դահուկորդները ձախողել են
28/01/2015 17:26

Եվրոպայի պատանեկան ձմեռային օլիմպիական փառատոնին հայ դահուկորդները ձախողել են

 Եվրոպայի պատանեկան ձմեռային օլիմպիական փառատոնի առաջին օրը թույլ են հանդես եկել Հայաստանը ներկայացնող դահուկորդները: Դահուկավազորդներ, վանաձորցի Արման Մատինյանը 10 կմ մրցավազքում, 85 մասնակիցների պայքարում գրավել է 79 –րդ, իսկ հրազդանցի Ռաֆիկ Վիրաբյանը` 83 –րդ տեղը:

Ծաղկաձորցի լեռնադահուկորդ Դմիտրի Տրիշչիլյովը  հսկա որոլորվայրէջք մրցաձևի  մեկնարկում անահաջողության մատնվեց և դուրս մնաց պայքարից:

Հիշեցնենք, որ փառատոնին Հայաստանը ներկայացնում է նաև գեղասահորդուհի  Անաստասիա Գալուստյանը, ով առաջին տեղն էր գրավել կարճ ծրագրով մրցաձևում։

Հայաստանի բոլոր չորս մասնակիցները այսօր `հունվարի 28 –ին կրկին կելնեն ասպարեզ: Անաստասիա Գալուստյանը հանդես կգա  ազատ ծրագրով, դահուկավազորդները իրենց ունակությունները կդրսևորեն 7,5 կմ տարածությունում, իսկ լեռնադահուկորդը` ոլորավայրէջք մրցաձևում:
 

Եվրոպայի պատանեկան ձմեռային օլիմպիական փառատոնին հայ դահուկորդները ձախողել են