Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի. Դիմումատուն չի ժխտում սպանությունները և տեղահանումները
28/01/2015 14:09

Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի. Դիմումատուն չի ժխտում սպանությունները և տեղահանումները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում սկսվել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի քննությունը։ Դատարանի որոշմամբ` Դողու Փերինչեքը և իր պաշտպանները ելույթ կունենան առաջինը, ապա ելույթ կունենա պատասխանող կողմը` Շվեյցարիան, հետո` որպես երրորդ կողմեր հանդես եկող Հայաստանը և Թուրքիան։

Դողու Փերինչեքի շահերը ներկայացնող փաստաբան Մեհմեդ Չենգիզի խոսքով՝ Փերինչեքի դատապարտումը տեղի է ունեցել Եվրոպական կոնվենցիայի խախտմամբ։

«Դիմումատուն չի ժխտում սպանությունները և տեղահանումները, սակայն մերժում է դրանց իրավական գնահատական տալ իբրև ցեղասպանություն, քանի որ 1948 թ. Ցեղասպանության կոնվենցիան չունի հետադարձ ուժ», - ասել է Մեհմեդ Չենգիզը։

Հաջորդը ելույթ ունեցավ Դողու Փերինչեքը, ով իրեն համեմատեց Ջորդանո Բրունոյի հետ և ասաց, որ ինքը «հանուն եվրոպացիների ազատության է այսօր կանգնել դատարանի առջև»` նշելով, որ իր տեսակետները, միգուցե, վիճելի են, սակայն եվրոպական իրավունքի պարտականությունն է իրենց ազատությունը պաշտպանելը։
 

Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի. Դիմումատուն չի ժխտում սպանությունները և տեղահանումները