«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի  հիմնական դրույթները (մաս 2-րդ)
28/01/2015 13:34

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթները (մաս 2-րդ)

2015 թվականի հունվարի 1-ին  ուժի  մեջ  մտած  օրենսդրական փոփոխությունների արդյունքում «Ժամանակավոր անաշխատունակության  նպաստների մասին» ՀՀ օրենքը վերանվանվել է  «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության  նպաստների  մասին» ՀՀ օրենքի:  Հղիության  ու ծննդաբերության  դեպքում տրվում է  մայրության  նպաստ` նախկին հղիության և ու ծննդաբերության նպաստի փոխարեն:

Ստորև ներկայացնում ենք «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության  նպաստների  մասին»  ՀՀ օրենքով մայրության նպաստի վերաբերյալ փոփոխությունները:

1. «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, այսինքն այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է (ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակահատվածը սկսվել է) 2015 թվականի հունվարի 1-ից հետո:

2. Ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամներին մայրության նպաստը տրվում է որպես չաշխատող անձ` «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն:

3. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին (անհատ ձեռնարկատիրոջը և նոտարին) մայրության նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում՝ գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու օրվանից:

4. Համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է հիմնական գործատուի կողմից:

5. Մայրության նպաստը, հաշվարկվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի (նախկինում` աշխատանքային օրերի) համար:

6. Մայրության նպաստը, ինչպես և նախկինում հղիության ու ծննդաբերության նպաստը, ամբողջությամբ վճարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին (բացառությամբ այն դեպքի, երբ միջին ամսական աշխատավարձը գերազանցում է նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկը, որի դեպքում այդ չափը գերազանցող գումարից մայրության նպաստը կարող է նշանակվել (հաշվարկվել) գործատուի միջոցներից` գործատուների կնքած կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով նախատեսված լինելու դեպքում):

7.  Մայրության նպաստի հաշվարկման համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի (եկամտի համար) սահմանվել է վերին շեմ, փոխվել է ստորին շեմը`

ա) Վարձու աշխատողի դեպքում միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմը ժա¬մանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ նվազագույն ամսական աշ¬խատավարձի 15-ապատիկն է` 992 070 դրամը (հուլիս 1-ից` 1 091 265 դրամը): Նախկինում վար¬ձու աշխատողին տրվող հղիության ծննդաբերության նպաստի համար վերին շեմ սահմանված չէր:
Օրինակ 1. Եթե նախկինում 1 800 000 դրամ միջին ամսական աշխատավարձի դեպքում վար¬ձու աշխատողի մայրության (հղիության և ծննդաբերության) նպաստը հաշվարկվում էր հենց այդ գումարից, ապա ներկայումս կհաշվարկվի 992 070 դրամից, իսկ հուլիս 1-ից հետո` 1 091 265 դրամից:

բ) Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի դեպքում առավելագույն շեմի փոփոխություն չկա. ինչպես և նախկինում նվազագույն ամսական աշխատավարձի 5-ապատիկը գերազանցելու դեպքում մայրության (հղիության և ծննդաբերության) նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի 5-ապատիկից:

գ) Փոխվել է մայրության (հղիության և ծննդաբերության) նպաստի ստորին շեմը` նախկին նվազագույն աշխատավարձի չափի փոխարեն այն ներկայումս կազմում է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսը:

Օրինակ 2. Եթե նախկինում 30 000 դրամ միջին ամսական աշխատավարձի դեպքում վարձու աշխատողին տրվող մայրության (հղիության և ծննդաբերության) նպաստը հաշվարկվում էր 66 138 դրամից, ապա ներկայումս կհաշվարկվի դրա 50 տոկոսից` 33 069 դրամից:
8.  Փոխվել է վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը`

ա) Ինչպես և նախկինում` վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձի հաշվարկման հաշվարկային ժամանակահատվածը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսներն են:

բ) Վարձու աշխատողի մայրության նպաստի դեպքում միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հիմնական գործատուն հաշվի է առնում նաև ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այն գործատուների վճարած եկամուտները, որոնց հետ անձը գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ:

Օրինակ 3. (աղյուսակում 1-ին ամիսը հաշվարկային ժամանակահատվածի` ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվան նախորդող առաջին ամիսն է... , աշխատավարձի չափերը բերված են հազար դրամներով).

  1-ինամիս 2-րդամիս 3-րդամիս 4-րդամիս 5-րդամիս 6-րդամիս 7-րդամիս 8-րդամիս 9-րդամիս 10-րդամիս 11-րդամիս 12-րդամիս Ընդամե¬նը
հիմնականգործատու 100 100 100 100 100 100 100 100 100 100 100 100 1200= 100x12
1-ին գործատու 30 30 30 30 30 30 30 30 30 30 30 30 360= 30x12
2-րդ գործատու 50 50 50 50 50 50             300= 50x6
ընդամենը 12ամսվա եկամուտ                         1,860=
1200+360+300
միջին ամսականաշխատավարձ                         155= 1860/12

գ) Վարձու աշխատողին տրվող մայրության նպաստը հաշվարկելիս, եթե հաշվարկային ժամանակահատվածում ընդգրկվող` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից (օրինակում` 2-րդ գործատուն), ապա հիմնական գործատուն հաշվի է առնում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը:

Օրինակ 4. (նախորդ օրինակն է, այն տարբերությամբ, որ անձը մինչև 2-րդ գործատուի մոտ աշխատելը աշխատել է նաև այլ` 3-րդ գործատուի մոտ, որի հետ ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ).

1-ինամիս 2-րդամիս 3-րդամիս 4-րդամիս 5-րդամիս 6-րդամիս 7-րդամիս 8-րդամիս 9-րդամիս 10-րդամիս 11-րդամիս 12-րդամիս Ընդամենը
հիմնականգործատու 100 100 100 100 100 100 100 100 100 100 100 100 1,200
1-ին գործատու 30 30 30 30 30 30 30 30 30 30 30 30 360
2-րդ գործատու 50 50 50 50 50 50             300
3-րդ գործատու        40 40 40 40 40 40 40 40 240
ընդամենը 12ամսվա եկամուտ                         2,100
միջին ամսականաշխատավարձ                         175

Օրինակում 3-րդ գործատուի կողմից 5-րդ և 6-րդ ամիսների համար վճարած աշխատավարձը հաշվի չի առնվում, քանի որ այդ ամիսների համար հաշվի է առնվել 2-րդ գործատուի վճարած աշխատավարձը:

դ) Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ ՀՀ օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը: Նախկինում հաշվի էր առնվում մինչև երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող` համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված եկամուտը (այդ թվում` հղիության և ծննդաբերության նպաստի գումարը, եթե դրա վճարման ամիսն ընդգրկվում էր հաշվարկային ժամանակահատվածում):

Օրինակ 5. 3 տարի երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի մոտ` աշխատանքի վերադառնալուց 5 ամիս հետո առաջացել է ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի իրավունք: Հաշվետու ժամանակաշրջանի 12 ամիսներից 4-ը (աղյուսակի 1-4-րդ ամիսներ) այդ ամսվան նախորդող ամիսներն են, իսկ մնացած 8-ում (աղյուսակի 5-12-րդ ամսիներ) անձը գտնվել է երեխայի խնամքի արձակուրդում: Միջին ամսական աշխատավարձի հաշվարկում այդ 8 ամիսների համար որպես եկամուտ կընդունվի երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատողի աշխատավարձը, որը ենթադրենք` կազմել է 80 հազար դրամ:

  1-ինամիս 2-րդամիս 3-րդամիս 4-րդամիս 5-րդամիս 6-րդամիս 7-րդամիս 8-րդամիս 9-րդամիս 10-րդամիս 11-րդամիս 12-րդամիս Ընդա-մենը
աշխատավարձ 200 200 200 200 խնամքի արձակուրդ 
աշխատավարձհաշվարկի համար 200 200 200 200 80 80 80 80 80 80 80 80 1,140
միջին ամսականաշխատավարձ                         120

ե) Մայրության նպաստը հաշվարկվում է հաշվարկված մեծությունը (միջին ամսական եկամուտը) 30.4-ի բաժանելու և հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացույցային օրերի թվով բազմապատկելու միջոցով:

9.   Վարձու աշխատողի մայրության նպաստը նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից հաշվելու դեպքում վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելիս վերահաշվարկ չի կատարվում:

Նախորդող հրապարակում՝ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքը` բոլոր փոփոխություններով

 

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթները (մաս 2-րդ)