29/01/2015 15:30
«Կա-սե-ցում». Ձեռնարկատերերը նախագահականի մոտ են
Ձեռնարկատերերը, որոնք բողոքում են «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխություններից և ովքեր այսօր էլ բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի դիմաց արդեն նախագահական նստավայրի մոտ են:
Մինչ այստեղ հասնելը ցուցարարները մի պահ կանգ առան Ազգային ժողովի շենքի դիմաց, բարձրախոսով դիմեցին պատգամավորներին, որպեսզի նրանք ևս սատար կանգնեն քաղաքացիներին ու նրանց պահանջին` կասեցնել օրենքը:
Ցուցարարները դարձյալ վանկարկում են.
«Կա-սե-ցում, կա-սե-ցում»:
Նշենք, որ ոստիկանները ցուցարարներին թույլ չեն տալիս, որ նրանք անցնեն փողոցի երթևեկելի հատվածը և մոտենան նախագահական նստավայրին: