Թուրքական մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ  ապրիլի 24-ին մտադիր են գալ Հայաստան. «ՀԺ»
29/01/2015 09:31

Թուրքական մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ ապրիլի 24-ին մտադիր են գալ Հայաստան. «ՀԺ»

«Հայկական Ժամանակի» տեղեկություններով՝ թուրքական մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ մտադիր են ապրիլի 24-ին Ստամբուլից չարթերային թռիչքով գալ Երևան:

Թերթին հայտնի է դարձել, որ խոսքը մասնավորապես, «Դուրդե»՝ Գեզի այգու շարժման կազմակերպիչների մասին է: 2013-ին ձևավորված սույն էկոլոգիական շարժումը,  որը պայքարում էր Ստամբուլի Թաքսիմ հրապարակի համար և որի ընթացքում Թուրքիայում մեծ ցույցեր եղան, որոնք ոստիկանությունը ցրում էր արցունքաբեր գազով ու ուժի կիրառմամբ, հետագայում վերածվեց մեծ կազմակերպության՝ «Դուրդե» անունով:

Այդ կազմակերպության մեջ ընդգրկվեցին թուրքական բազմաթիվ հասարակական կազմակերպություններ՝ ոչ միայն բնապահպանական, ալ նաև մարդու իրավունքների պաշտպանության և այլն: Հիմա, փաստորեն, հենց այդ ՀԿ-ի ներկայացուցիչներն էլ պատրաստվում են ապրիլի 24-ին գալ Հայաստան և այցելել Ծիծեռնակաբերդ՝  հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Թուրքական մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ ապրիլի 24-ին մտադիր են գալ Հայաստան. «ՀԺ»