29/01/2015 19:02
Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամների հետ միասին այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և մասնակցել նոր ցուցադրության աշխատանքների դիտմանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի մամուլի գրասենյակ:
Արցախի նախագահ Սահակյանը կարևորել է նման աշխատանքների նշանակությունը քաղաքական, գիտակրթական և մարդասիրական առումներով: