29/01/2015 18:48
Հայոց ցեղասպանությունը Yahoo-ում ամենաշատ փնտրված թեմաների տասնյակում է
Այս օրերին «Yahoo» որոնողական համակարգում Հայոց ցեղասպանություն բառը դարձել է համացանցի օգտատերերի կողմից ամենից շատ փնտրված տաս հարցումներից մեկը: Այս մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայ Դատի ԱՄՆ հանձախմբի ղեկավար Արամ Համփարյանը:
Ըստ գրառման՝ օգտատերերի կողմից «Yahoo» որոնողական համակարգում իրականացված հարցումների արդյունքում ամենից շատ փնտրված 10 թեմաներից 9-րդ տեղում Հայոց ցեղասպանության թեման է:
Իր գրառման մեջ Ա. Համփարյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Փերինչեքի գործով դատական լսման ժամանակ հայկական կողմի շահերը ներկայացնող հայտնի փաստաբաններ Ամալ Քլունիին և Ջեոֆրի Ռոբերթսոնին: