29/01/2015 19:31
Ա. Հովհաննիսյան. Ադրբեջանական կողմը խոցել է իրենց իսկ անօդաչու սարքը
Մենք գիտենք, որ Ադրբեջանին չափազանց շատ են հարկավոր հաղթանակները, անգամ հորինված ու մտացածին. երբեմն նրանց անօդաչու սարքեր են թվում: Այս մասին Facebook-յան իր էջում գրառել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` ավելացնելով.
«Մեր հավաստի տեղեկությունների համաձայն` ադրբեջանական կողմը խոցել է իրենց իսկ անօդաչու սարքը: Ադրբեջանցի «գործընկերները» շփոթվել են և շուտով այս առումով նոր տեղեկություններ կստացվեն»:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն էր հաղորդել, թե իբր սահմանի Աղդամի հատվածում իրենց հաջողվել է հայկական անօդաչու սարք խոցել: