Բանկերը սկսել են կրճատել իրենց  ծախսերը. «ՀԺ»
30/01/2015 09:23

Բանկերը սկսել են կրճատել իրենց ծախսերը. «ՀԺ»

Բանկային համակարգում ստեղծված բավականին տխուր իրավիճակը ստիպում է մեր բանկերին «օպտիմիզացնել» իրենց ծախսերը, այլ խոսքերով ասած՝ հնարավորինս կրճատել դրանք՝ փորձելով այսպես վերապրել գալիք ծանր ժամանակները:

Այդպիսի օպտիմիզացիայի դրսևորումներից է, օրինակ, Երևանի կենտրոնում մասնաճյուղերի գործունեության դադարեցումը: Միայն անցած տարվա հոկտեմբերից մինչ օրս «Պրոկրեդիտ» բանկը դադարեցրել է իր երեք մասնաճյուղերի գործունեությունը Երևանում.  երկուսը՝ Կենտրոնում, մեկը՝ Դավիթաշեն թաղամասում:

«Հայկական Ժամանակի» տեղեկություններով՝ մի քանի բանկեր ևս պատրաստվում են փակել իրենց մասնաճյուղերը, հատկապես, Երևանի կենտրոնում, քանի որ դրանց տարածքների համար հսկայական վարձեր են վճարում:

«Հնարավորության դեպքում բանկերը մտադիր են փակվածների փոխարեն լրացուցիչ մասնաճյուղեր բացել խիտ բնակչություն ունեցող արվարձաններում կամ մարզերում, որտեղ տարածքի վարձավճարը համեմատաբար ցածր է: Արդյոք այսպիսով բանկերը կկարողանա՞ն դիմակայել դժվարություններին՝ դժվար է ասել, սակայն  բանկային համակարգում չեն բացառում, որ կարող են սկսվել նաև աշխատակիցների կրճատումներ»,-գրել է թերթը:

Բանկերը սկսել են կրճատել իրենց ծախսերը. «ՀԺ»