Լևոն Արոնյանը՝ գերմանական սուպերմրցաշարի մասնակից
02/02/2015 10:24

Լևոն Արոնյանը՝ գերմանական սուպերմրցաշարի մասնակից

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում անցկացվելիք շախմատային սուպերմրցաշարին:

Նրա մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, հնդիկ Վիշվանաթան Անանդը, անգլիացի Մայքլ Ադամսը,  Գերմանիան ներկայացնող Արկադի Նայդիչն ու Դավիդ Բարամիձեն:

Մրցաշարը կմեկնարկի փետրվարի 2-ին և կավարտվի փետրվարի 9-ին: