05/02/2015 12:58
Եղնուկյան. Ոստիկաններն ասացին, որ գործել են Վալերի Օսիպյանի հրահանգով
Հիմնադիր խորհրդարանի անդամներ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ բռնություն են կիրառել ոստիկանները: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը:
Ավելի վաղ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Կ. Եղնուկյանը ասել էր. «3 ավտոմեքենա էվակուատուրով տարան «Փոսի գայի», հիմա մենք այստեղ ենք, չեն ասում բերելու պատճառը: Կարծում եմ՝ մինչև ժամը 13.00-ն մեզ այստեղ կպահեն, որ խափանեն ակցիան»:
Նրա խոսքով՝ այս պահին իրենք դուրս են եկել ոստիկանությունից, քանի որ իրենց այդպես էլ չհայտնեցին ավտոմեքենաները այնտեղ տանելու պատճառները՝ նշելով, որ գործել են Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրահանգով: