06/02/2015 12:43
Հեպատիտ C-ով վարակվածների թիվը հասավ 15-ի
«Քաջարան» ԲԿ-ում հեպատիտ C-ով վարակվածների թիվը հասել է 15-ի` ևս երկու քաղաքացու մոտ է հայտնաբերվել այս հիվանդությունը: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը` նշելով, որ հետազոտությունները շարունակվում են: Իսկ սա նշանակում է, որ թիվը, ցավոք, կարող է ընթացքում ևս փոփոխվել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ հեպատիտ Ց-ով վարակվածների թիվը 13 է, որոնց բուժօգնության և սպասարկման ողջ ծախսը հոգալու պատրաստականություն է հայտնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: