Էներգետիկայի նախկին նախարարը լուրջ վարկ է վերցրել «Նաիրիտի համար», բայց   նպատակին չի ծառայեցրել
07/02/2015 09:14

Էներգետիկայի նախկին նախարարը լուրջ վարկ է վերցրել «Նաիրիտի համար», բայց նպատակին չի ծառայեցրել

«Հրապարակը», հղում անելով իր աղբյուրներին,  գրել է, որ  բավական «նուրբ» իրադրություն է առաջացել  «Նաիրիտի» շուրջ։  Էներգետիկայի նախկին նախարար  Արմեն Մովսիսյանը ժամանակին  լուրջ վարկ է վերցրել  գործարանն աշխատեցնելու համար,  սակայն վարկը նպատակային չի ծախսվել։ 

«Անգամ աուդիտ չի արվել,  չի հաշվարկվել՝ հնարավո՞ր է  գործարանն աշխատեցնել և  ինչ գումարով,  այդ իսկ պատճառով 200 մլն-ի մոտ վարկը «հալվել-մաշվել գնացել է»։ Այսօր նոր փորձ է արվում աուդիտ իրականացնել՝ կրկին վարկ վերցնելու և  գործարանն աշխատեցնելու համար, սակայն  2-րդ անգամ «նույն տողով» վարկ ստանալու հնարավորությունը սահմանափակ է»,-գրել է թերթը։  
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Էներգետիկայի նախկին նախարարը լուրջ վարկ է վերցրել «Նաիրիտի համար», բայց նպատակին չի ծառայեցրել