Կառավարությունը, հնարավոր է, հրաժարի Եվրոբոնդերի միջոցով արտաքին պարտք ներգրավելու մտադրությունից
10/02/2015 09:10

Կառավարությունը, հնարավոր է, հրաժարի Եվրոբոնդերի միջոցով արտաքին պարտք ներգրավելու մտադրությունից

ՀՀ ֆինանսական համակարգին մոտ կանգնած  «Հայկական Ժամանակի» աղբյուրները պնդում են, որ ՀՀ կառավարությունը կարող է հրաժարվել Եվրոբոնդերի միջոցով արտաքին պարտք ներգրավելու մտադրությունից: Այդ պարտքը կարող է չափազանց թանկ լինել:

«Նախանցած շաբաթ ՀՀ կառավարությունը որոշեց սկսել Եվրոբոնդերի վաճառքի միջոցով արտաքին աղբյուրներից վաղ ներգրավելու գործընթացը: Այդ նպատակով կառավարությունն ընտրեց այն ընկերությունները, որոնք կկազմակերպեն այդ գործընթացը: Սակայն այդ օրերին աշխարհահռչակ վարկանիշային կազմակերպությունները նվազեցրեցին Հայաստանի վարկանիշը, ինչը ուղղակիորեն ենթադրում է, որ Եվրոբոնդերի միջոցով ներգրավվելիք պարտքի տոկոսադրույքը կտրուկ կբարձրանա», -գրել է թերթը:

Կառավարությունը, հնարավոր է, հրաժարի Եվրոբոնդերի միջոցով արտաքին պարտք ներգրավելու մտադրությունից