Բադեն-Բադեն. Լևոն Արոնյանը 3.5 միավորով 5-րդն է
11/02/2015 10:51

Բադեն-Բադեն. Լևոն Արոնյանը 3.5 միավորով 5-րդն է

Բադեն-Բադենում ընթացող շախմատային սուպերմրցաշարի հաղթողի կոչման համար կպայքարեն աշխարհի չեմպին Մագնուս Կարլսենը և Գերմանիան ներկայացնող Արկադի Նայդիչը, որոնք 7 հնարավորից վաստակել են 4.5-ական միավոր: 3-4-րդ տեղերը կիսեցին անգլիացի Մայքլ Ադամսն ու իտալացի Ֆաբիանո Կարուանան՝ 4-ական միավոր:

Լևոն Արոնյանը 3.5 միավորով 5-րդն է: Նույնքան միավոր վաստակել է նաև ֆրանսիացի Էթյեն Բաքրոն՝ գրավելով 6-րդ տեղը:
Աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը նախավերջինն է՝ 2.5 միավոր: Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Գերմանիան ներկայացնող Դավիթ Բարամիձեն՝ 1.5 միավոր:

 

Բադեն-Բադեն. Լևոն Արոնյանը 3.5 միավորով 5-րդն է