11/02/2015 15:30
«Վերնիսաժի գործ». Ես իմացա՝ սալյուտ ա, ես կրակոցներ չեմ լսել
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Վերնիսաժի» գործով դատական նիստին գործով վկա 55-ամյա Նորիկ Սարգսյանը պատմեց, որ այդ օրը «Վերնիսաժում» առևտուր է արել և շատ քիչ բան է տեսել, քանի որ կրակոցները հնչելուն պես թաքնվել է։
Դատախազը միջնորդեղ հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը՝ դրանցում առկա հակասությունների հիմքով: Նախաքննական ցուցմունքում վկան պատմել էր, որ սև և սպիտակ մեքենաների վարորդները վիճաբանել են, հայհոյանքներ է լսել, այնուհետև կրակոցներ։ Վկան նաև տեսել էր, որ շենքի շքամուտքից մի երիտասարդ տղա վիրավորված դուրս է եկել։
Վկան այս հակասությունը բացատրեց նրանով, որ ընկերոջ հետ է եղել այդ օրը, ոստիկանության բաժնում նրանք միասին են ցուցմունք տվել, ընկերը պատմել է, ինքն էլ ասել է, որ համաձայն է նրա պատմածի հետ և ստորագրել է ցուցմունքի տակ։
Հաջորդ վկան՝ «Վերնիսաժում» աշխատող Սեյրան Օհանյանը, ասաց, որ չնայած 4-5 կրակոցի ձայն է լսել, նույնիսկ չի պատկերացրել, որ դա կրակոց է եղել։
«Ես իմացա՝ սալյուտ ա, ես կրակոցներ չեմ լսել, երևի մի հինգ հատ սալյուտ լսեցի, ոչ մի բան չեմ տեսել»,-ասաց նա։
Դատախազը նորից հակասություն նկատեց վկայի ցուցմունքում և միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը։