Ծառուկյանի ելույթի տեսագրությունն այդպես էլ չհրապարակվեց
14/02/2015 09:13

Ծառուկյանի ելույթի տեսագրությունն այդպես էլ չհրապարակվեց

Երեկ մինչև օրվա վերջ այդպես էլ համացանցում չհայտնվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աղմկոտ ելույթի վիդեո-տարբերակը, ինչը չվրիպեց սոցիալական ցանցերի օգտատերերի ուշադրությունից և զանազան վարկածների տեղիք տվեց: Այս մասին գրել է «Հայկական ժամանակը»:

Նույնիսկ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Ծառուկյանի ելույթը հնչում էր հաղորդավարների ընթերցմամբ: Երեկվա ընթացքում Գագիկ Ծառուկյանի ձայնը ոչ մի անգամ եթերում չի հնչել:

Ծառուկյանի ելույթի տեսագրությունն այդպես էլ չհրապարակվեց