ԲՀԿ-ն առաջիկայում կլքեն Գյումրիի քաղաքապետը,  Կարամելի Հարութը, Բելաջիոյի Գրիշը և այլոք
17/02/2015 09:09

ԲՀԿ-ն առաջիկայում կլքեն Գյումրիի քաղաքապետը, Կարամելի Հարութը, Բելաջիոյի Գրիշը և այլոք

«Հրապարակն» անդրադարձել է փետրվարի 13-ին ԲՀԿ քաղխորհրդի նիստում  Գագիկ Ծառուկյանի ելույթի տեսագրության բացակայությանն ու նշել, որ տեսանյութն այդպես էլ չի տարածվել  և պատճառն այն է, որ Ծառուկյանի ելույթը շատ էմոցիոնալ է եղել, ցաքուցրիվ, ծառուկյանական ոճով և տարածված տեքստից փոքր-ինչ տարբերվող:

Նիստից հետո արդեն ԲՀԿ-ականները թվարկում էին առաջին «հեռացողներին», և կանխատեսումներն արդարացան՝ առաջին հեռացողը գործարար Արագած Ախոյանն է, երկրորդը՝ քրեական պատմությունների կիզակետում հայտնված Յուվեցի Կարոն՝ Կարո Կարապետյանը:

Առաջիկայում հնարավոր է դուրս գան նաև Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութ, Մելիք Մանուկյանը՝ Շշերի Մելո, Գրիգորի Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշ»:

ԲՀԿ-ն առաջիկայում կլքեն Գյումրիի քաղաքապետը, Կարամելի Հարութը, Բելաջիոյի Գրիշը և այլոք