Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ-ի կոալիցիա մտնելու մասին
18/02/2015 09:07

Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ-ի կոալիցիա մտնելու մասին

 Սերժ Սարգսյանի՝  հայ-թուրքական արձանագրությունները  խորհրդարանից ետ կանչելուց հետո  հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ն  առաջիկայում  կոալիցիա կազմի իշխանության հետ «Հրապարակի» թղթակցի հարցին  ի պատասխան,  ՀՅԴ խմբակցության ղեկավար  Արմեն Ռուստամյանն ասել է. «Մենք արձանագրություններով չենք պայմանավորել  մեր հարաբերություններն իշխանությունների հետ։ 7 կետ ունենք, որից մեկն է վերաբերում արձանագրություններին,  մնացածը դեռ օրակարգում են։

Մենք բազմիցս ասել ենք՝  եթե այդ 7 կետի ուղղությամբ գործընթաց սկսվի,  մենք կմտնենք սերտ համագործակցության մեջ  այդ ուժի հետ՝ լինի  ընդդիմություն, թե իշխանություն և կոչ ենք անում մեր գործընկերներին էլ վերադառնալ այդ դաշտ։ Դաշնակցությունը մենակ չթողնել  իշխանությունների հետ բանակցություններում, որի արդյունքում մենք ավելի խորքային  սահմանադրական փոփոխություններ ունենաք, դրանից օգտվեն բոլորը...բայց այս ընթացքում հայհոյեն Դաշնակցությունը»։

Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ-ի կոալիցիա մտնելու մասին