Չարենցավանի քաղաքապետը որոշել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի  կապակցությամբ ֆուտբոլի առաջնություն կազմակերպել
20/02/2015 09:13

Չարենցավանի քաղաքապետը որոշել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ֆուտբոլի առաջնություն կազմակերպել

Ըստ ականատեսների, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն օրերս այցելել է Չարենցավան և տեղի չինովնիկներին հարցրել, թե ի՞նչ միջոցառումներ են առաջարկում անցկացնել Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ: Այս մասին գրել է «Հայկական Ժամանակը»:

«Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին, ըստ նույն աղբյուրի, առաջարկել է ֆուտբոլի առաջնություն կազմակերպել: Էսպես էլ կառավարել ու կառավարում են հայր և որդի Շահգալդյանները»,-հավելել է թերթը:

Չարենցավանի քաղաքապետը որոշել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ֆուտբոլի առաջնություն կազմակերպել