20/02/2015 17:26
«Ժառանգությունը» մարիտիմեկյան հանրահավաքին չի մասնակցի, կլինի Չինարիում
«Ժողովուրդը պարզ ազատություն է ուզում, հայրենիքում ապրելու, աշխատանք ունենալու հնարավորություն է պահանջում: Շարքային ու քաղաքական խաղեր չի ուզում»,- Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այսօր նախատեսված էր հանրահավաք, սակայն ի տարբերություն մյուս ուժերի՝ այսօր այստեղ ժողովորդի կողքին միայն «Ժառանգությունն» է կանգնած՝ կրկին միայնակ:
«Մենք կրկին այստեղ ենք, կրկին նույն պահանջով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա: Սերժ Սարգսյանը դա պետք է անի հանուն հայրենքի ու իր թոռնիկների: Սա ոչ թե խնդրանք, այլ պահանջ է: Այսօր մենք ոչ ոքի չենք հրավիրել, ավտոբուսներով այստեղ մարդկանց չենք բերել, բայց գիտցած եղեք՝ առանց ժողովրդի չկա հաղթանակ: Ո՛չ ես, ո՛չ մյուսները այդ հաղթանակն առանց ժողովրդի չի կարող ունենալ»,- հայտարարեց նա:
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի հաշտեցմանը՝ Ր. Հովհաննիսյանը նկատեց. «Այդ հաշտեցումը քաղաքական իրավագիտությունից ու լեգիտումությունից դուրս է: Այսօր պետք է հրապարակում հավաքվեին բոլոր քաղաքական ուժերը՝ ՀԱԿ, ԲՀԿ, ինչու ոչ՝ նաև ՀՅԴ, իսկ այսօր այս փաթիլների ներքո մենք միայնակ ենք: Որևէ մեկն այդ խաղն այլևս չի ուզում»,- ասաց նա:
Ր. Հովհաննիսյանը նշեց, որ դեռ երկու օր առաջ վերջապես կոնսեսուսով որոշում կայացվեց, եռյակի ուժերը վերջապես կարողացան իրար աչքերի մեջ նայել, միմյանց ձեռք սեղմել, միմյանց սխալները ներել և միասնական օրակարգ ձևավորել, սակայն այն կրկին տապալվեց:
«Պայմանավորվեցինք հավաքվել այսօր, բայց ինչ-որ մեկը դա չցանկացավ: Ինձ մոտ որևէ չարություն չկա, բայց հուսախաբ եղանք: Ցավով եմ նշում, բայց մեր գործընկերներն իրենք են որոշել իրենց քայլերով եզրագծից դուրս գալ»,- ասաց նա:
«Ժառանգության» առաջնորդը հայտարարեց, որ վաղը իրենք կլինեն Գյումրիում, այուհետև կայցելեն սահմանամերձ շրջաններ, իսկ փետրվարի 27-ին կրկին նույն տեղում կհավաքվեն:
Հարցին՝ «Ժառանգությունը» մասնակցելո՞ւ է ՀԱԿ-ի կողմից հրավիրված մարտիմեկյան հանահավաքին. Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. «Այդ օրը պետք է բոլորս լինեինք միասին: Վաղը մենք կլինենք Գյումրիում, կայցելենք Գուրգեն Մարգարյանի գերեզման: Իսկ մարտի 1- «Ժառանգության» այն անդամները ովքեր կլինեն այստեղ, կմասնակցեն: Մենք մեկնելու ենք Չինարի: Կրկնում եմ, որ ով ուզում է միացյալ պայքար տանել, մենք պատրաստ ենք միանալ, բայց այդ խաղը չենք խաղալու»,- ասաց նա: