20/02/2015 16:27
Մեկնարկեց Րաֆֆու բացօթյա ասուլիսը. Ինչ վերնագիր ուզում եք դրեք
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց Րաֆֆի Հովհաննիսյանի խոստացած բացօթյան մամլո ասուլիսը:
Հիշեցնենք, որ «Ժառանգության» առաջնորդը երկու օր առաջ հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին՝ խոստանալով դրանց անդրադառնալ Ազատության հրապարակում:
Րաֆֆի Հովհաննիսյանից բացի, Ազատության հրապարակում են նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը և այլ կուսակցականներ:
Այստեղ են հավաքվել նաև տասնյակ մարդիկ: Տեղում են նաև ոստիկանները:
Ր. Հովհաննիսյանը նշեց նաև, որ ի տարբերություն լրագրողների, ինքը հարգում է խոսքի ազատությունն ու բոլորին:
«Հարգում եմ բոլորին, ձեզ՝ լրագրողներին, մեկ առ մեկ: Եվ ինչ վերնագիր ուզում եք դրեք»,- ասաց նա: