21/02/2015 10:39
Նաիրիտցիներին փոխանցվեց ևս մեկ ամսվա աշխատավարձ
Երեկ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին փոխանցվել է ևս մեկ ամսվա աշխատավարձ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը դեռևս փետրվարի 2-ին գործարանում կայացած հանդիպման ժամանակ խոստացել էր վճարել մեկ ամսվա աշխատավարձ:
Հիշեցնենք նաև, որ այսօր նաիրիտցիները կրկին բողոքի ակցիա էին նախաձեռնել նախագահական նստավայրի մոտ:
Նախորդող հրապարակում՝ Նաիրիտցիները երկուշաբթի կրկին կհավաքվեն նախագահականի մոտ