21/02/2015 14:54
Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) նոր մահճակալ չի տրվել. Հերքում
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հակոբ Հակոբյանի համար նոր մահճակալ բերելու լուրն իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
ՔԿՎ-ն հերքում է տարածած լուրն, իբր կալանավոր Հակոբ Հակոբյանի համար օրերս նոր մահճակալ են բերել, ինչը տարբերվում է խցում պահվող մյուս կալանավորների մետաղական մահճակալներից: