23/02/2015 12:41
Ն. Զոհրաբյան. ԲՀԿ-ական որևէ պատգամավոր չի պատասխանելու որևէ հարցի
«Ես ուզում եմ անկեղծ լինել իմ լրագրող ընկերների հետ. այսօր ոչ ես, ոչ էլ ԲՀԿ-ական որևէ պատգամավոր չի պատասխանելու որևէ հարցի»,- քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նա կրկնեց իր ելույթը` հաշվի առելով երկրում ստեղծված իրավիճակը, ԲՀԿ-ն այս քառօրյա նստաշրջանը բոյկոտում է.
«Առաջիկայում մենք կվերլուծենք, կքննարկենք բազմաթիվ խնդիրներ ՝ թե կուսակցության ներսում, թե գործընկերների հետ: Քննարկումներից հետո ԲՀԿ –ն կներկայացնի իր հստակ քայլերը»,- հավելեց նա:
Հիշեցնենք, ԲՀԿ-ն այսօր հայտարարեց, որ բոյկոտում է ԱԺ աշխատանքները: