23/02/2015 12:27
ՀԱԿ-ն ԱԺ-ն չի բոյկոտում, այլ հրավիրում է Ազատության հրապարակ
«Քանի որ դուք չեք պատրաստվում համարժեք արձագանք կազմակերպել հակասահմանադրական այս հարձակումներին, ապա մեզ մնում է միայն մեկ բան. կոչ ենք անում ժողովրդին հավաքվել Ազատության հրապարակում մարտի 1-ին»,- քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` ակնարկելով մինչ այդ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից` ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, իր բնորոշմամբ, քաղաքական հետապնդումները ԱԺ-ում քննարկման առարկա դարձնելու մերժմանը:
Այպիսով, ՀԱԿ-ը չբոյկոտեց ԱԺ աշխատանքները, ինչպես դա արեց ԲՀԿ-ն: