23/02/2015 11:25
Ռուսական ռազմաբազայից անհետացած զինծառայող Արթուր Աֆյանին դեռ չեն գտել
Փետրվարի 21-ից անհետացած ռուս սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի կինը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր ամուսնու մասին դեռ որևէ ինֆորմացիա չունեն:
Նշենք, որ նա ամուսնու անհետացման մասին հայտնել է ոստիկանությանը, երբ նա տևականորեն չի պատասխանել հեռախոսազանգերին:
Նա ամուսնու հետ զրույցից հասկացել է, որ ամուսինը Գյումրիում իրենց վարձակալած բնակարանից դուրս էր գալու, որպեսզի մեկներ Մարմաշեն:
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը պարտքեր է ունեցել: