24/02/2015 12:45
Խանջյան գյուղում հայտնաբերվել է 14-ամյա պատանու դի՝ կախված վիճակում
Արմավիրի մարզի Խանջյան գյուղում փետրվարի 23-ին կանխված վիճակում գտել են 14-ամյա պատանու: Խանջյանի գյուղապետ Սամվել Ավագյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ բոլորը ցնցված են կատարվածից:
«Ինքը փետրվարի 23-ի ամբողջ օրը մյուս երեխաների հետ է եղել, ուրախ էր, բայց երեկոյան ժամը չորսին իրեն տանը կից անասնագոմում պարանով կախված վիճակում են գտել: Նա սովորում էր 10-րդ դասարանում, ոչ մեկի հետ խնդիր չուներ, սպորտով էր զբաղվում»,-ասաց նա:
Ս. Ավագյանը ասաց, որ նա նորմալ ընտանիքից էր, երեխաներից ավագը, իրենից բացի ունի նաև եղբայր ու քույր:
Գյուղապետը ասաց, որ իր տեղեկություններով, նա որևէ նամակ չի թողել: