24/02/2015 13:57
Բ. Սահակյանն ու Մ. Հարությունյանը բանակաշինությանն ուղղված հարցեր են քննարկել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին: Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Հանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը և երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: