25/02/2015 12:30
Ս. Օհանյան. Այս օրերին իրավիճակը շփման գծում համեմատաբար հանդարտ է
Շփման գծում իրավիճակն այս օրերին համեմատաբար հանդարտ է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը:
Նախարարն ընդգծեց, որ սա նաև պայմանավորված է մեր Զինված ուժերի լավ պատրաստվածությամբ:
«Մենք պարբերաբար կատարելագործում ենք մարտական հերթապահության հետ կապված տարրերը, ինչն էլ թույլ է տալիս ավելի լավ դիտարկում անցկացնել, հայտնաբերել, կողմնորոշվել և արագ որոշումներ ընդունել»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը:
Նախարարը չբացառեց, որ լարվածության ավելացման կամ նվազման վրա ազդեցություն են ունենում նաև մի շարք արտաքին գործոններ, օրինակ՝ համանախագահների այցերը կամ նախագահների հանդիպումները: