Շինանյութերի բնագավառում 50 մլրդ դրամի արտահանում իրականացնելու շուրջ համաձայնություն է ձեռք բերվել
26/02/2015 09:58

Շինանյութերի բնագավառում 50 մլրդ դրամի արտահանում իրականացնելու շուրջ համաձայնություն է ձեռք բերվել

«168 Ժամի» տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել  ռուսաստանցի մի խոշոր գործարարի հետ՝ շինանյութերի բնագավառում ուժերը համախմբելու և 50 մլրդ դրամի արտահանում իրականացնելու շուրջ:

«Հայաստանում ցեմենտ արտահանող երկու գործարաններն էլ՝ թե Հրազդան ցեմենտի գործարանը, թե  «Արարատցեմենտը» այսօր մեծամասամբ պարապուրդի են մատնված՝ պահանջարկ չլինելու պատճառով: Եվ ահա, ռուսաստանցի գործարարը ստանձնել է երկու գործարանների պայմանագրային կառավարումն ու դրանց արտադրանքի արտահանումը՝ ապահովելով կառավարության առաջադրած պահանջները»,- գրել է թերթը:

Շինանյութերի բնագավառում 50 մլրդ դրամի արտահանում իրականացնելու շուրջ համաձայնություն է ձեռք բերվել