Օսկանյանը պատրաստվում է դուրս գալ քաղաքականությունից և զբաղվել հետազոտական աշխատանքներով
28/02/2015 09:15

Օսկանյանը պատրաստվում է դուրս գալ քաղաքականությունից և զբաղվել հետազոտական աշխատանքներով

«Հայկական Ժամանակը», հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը պատրաստվում է առաջիկա օրերին պատգամավորական մանդատը վայր դնելու և  ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն անել:

Թերթի աղբյուրները պնդում են, որ Օսկանյանը դուրս է գալու նաև քաղաքականությունից և առաջիկա տարիներին զբաղվելու է հետազոտական աշխատանքներով: Չի բացառվում նաև Հայաստանից արտագաղթելու տարբերակը:

Օսկանյանը պատրաստվում է դուրս գալ քաղաքականությունից և զբաղվել հետազոտական աշխատանքներով